Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ազգային ինքնության վերաիմաստավորման փորձ

Ազգային ինքնության վերաիմաստավորման փորձ
20.06.2025 | 13:47

Նիկոլը շատ է խոսում «ֆորպոստի» մասին, որից նա փաստացի իր ամբողջ արտաքին քաղաքականության հռետորաբանություն է կերտել։ Նրա կողմից այդ տերմինի հաճախակի գործածությունը պատահական չէ։ Բանն այն է, որ դա պարզապես բառ չէ, դա մի ամբողջ մտածողություն է, քաղաքական մանիպուլյացիայի գործիք և ազգային ինքնության վերաիմաստավորման փորձ։

Ըստ էության, Նիկոլի համար «ֆորպոստ» լինելը նշանակում է ենթարկվել, գործել ուրիշի հրահանգով, հրաժարվել ինքնուրույնությունից, և հենց այդ «բռնած ուղեգիծն» է, որ նա ուզում է վերագրել անցյալին, հատկապես՝ նախկին իշխանություններին։

Ասեմ նաև, որ այս տերմինի պարբերաբար օգտագործումը միաժամանակ ծառայում է մի քանի նպատակների․ նախ՝ ամրապնդել բացասական հղումները նախկինների հասցեին, երկրորդ՝ արդարացնել սեփական քաղաքական գիծը՝ որպես «ինքնիշխանության վերականգնում», և երրորդ՝ հասարակության գիտակցության մեջ սև ու սպիտակի պարզ սխեմա ներմուծել՝ «ֆորպոստ»-«սուբյեկտ», «ծառա»-«տեր», «իրավազուրկ ռեսուրս»-«հպարտ քաղաքացի»։

Եթե կարճ՝ «ֆորպոստ» բառը Նիկոլի համար դարձել է ոչ միայն անցյալի դատավճիռ, այլ նաև ներկայի արդարացման լեզվական կարևորագույն մի գործիք։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 716

Մեկնաբանություններ